Monthly Archives: January 2026

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Մարդուկ – Ջարդուկի ներկայացումը

Բարև Ձեզ, ես Յանան եմ։ Մենք 2026- թ․ հունվարի 13-ին գնացել էինք Մարդուկ –

Ջարդուկ ներկայացումը դիտելու։ Այնտեղ Մարդուկ – Ջարդուկը կենդանացավ և

մարդ դարձավ։ Այնտեղ նաև կային երեխաներ 1 աղջիկ և 1 տղա։ Այնտեղ հոսանքը

տարան և մենք երգեցինք մինչև հոսանքի հարցը լուծեն։

Հայկական գորգեր

Գորգ, զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով, չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով[1]։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ[2]։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով[3]։

Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը։

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այսօր ես կամփոփեմ առաջին ուսումնական շրջանը, որը եղել է շատ հետաքրքիր, հագեցած և որի ընթացքում լիքը նոր գիտելիքներ ենք ստացել։

Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մենք մասնակցել ենք տարբեր հետաքրքիր ճամփորդությունների, այցելել ենք Հայաստանի բնության պետական թատրոն, որտեղ տեսել ենք տարբեր կենդանիների խրտվիլակներ, կմախքներ, այցելել ենք Արայի լեռ, բարձրացել ենք սարը, գնացել ենք մի փոքրիկ եկեղեցի, որտեղ կար քար և քարի տակից բուժիչ ջուր էր կաթում։ Հետո գնացել ենք Էդիթ Պրինտ հրատարակչություն, որտեղ տեսել ենք, թե ինչպես են գրքերը պատրաստում, կազմում։ Այցելել ենք նաև Կոմիտասի թանգարան, որտեղ տեսել ենք Կոմիտասի ձեռագիրը, նամակները, երաժշտական գործիքները, իր նկարած նկարները։ Այցելել ենք Ռուսական արվեստի թանգարան, որտեղ մեզ տվել են կավից պատրաստված պատկերներ, որոնք մենք գունավորել ենք և պատրաստել տոնածառի խաղալիքներ։ Մենք դասարանով նաև այցելել ենք Ջրվեժի անտառապարկ, որտեղ շատ հավես ժամանակ ենք անցկացրել, տերևներով թղթի վրա պատկերներ ենք ստացել, տեսել ենք փոքրիկ լիճ, ծառի տակ աճած սնկեր ու լիքը գույնզգույն տերևներ։ Տարվա վերջում էլ այցելել ենք Տիկնիկային թատրոն և դիտել ենք Էլֆերի Ամանորը ներկայացումը։
Այս շրջանում դպրոցում ունեցել ենք շատ հետաքրքիր ու ուսուցողական ծեսեր, դրանցից են Թթուդրիկի ծեսը, որի ընթացքում մենք ինքներս պատրաստել ենք խառը բանջարեղենների շատ համեղ թթու, որն էլ Հարիսայի ծեսի օրը համտեսել ենք, ունեցել ենք ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ վաճառել ենք մեր պատրաստած թևնոցները, թթուն, էջանիշները, քաղաքային պատկերով նկարները, և տարվա վերջում ունեցել ենք Ամանորի ծեսը, որի ընթացքում, երգել ենք, պարել ենք, արտասանել ենք, և վերջում էլ Ձմեռ պապիկից ստացել ենք մեր նկարներով հետաքրքիր նվերներ։

Այս ուսումնական շրջանում ստացել ենք լիքը նոր գիտելիքներ տարբեր առարկաներից, մասնակցել ենք Ուսումնական աշուն, Ուսումնական ձմեռ նախագծերին մեր ընտրած թեմաներով, Ես ուսումնական նախագծին՝ Իմ ընկերը, պատմել ենք ընկերոջ մասին, ներկայացրել ենք, թե ինչ է ընկերությունը մեր պատկերացմամբ։

Ամանորյա տոնածառի զարդարում

Ես շատ եմ սիրում Նոր տարին, իմ սիրելի տոներից է։ Ամենաշատը սիրում եմ տոնածառի զարդարումը։ Ամեն տարի տոնածառը զարդարում ենք դեկտեմբերի 5-ին, և նույն օրն էլ նամակ ենք գրում Ձմեռ պապիկին և թողնում տոնածառի ճյուղերի վրա։ Տոնածառը զարդարելու ընթացքում ամանորյա երգեր ենք լսում ու շատ հավես է անցնում։