Hello, i am Yana. I am a student at MSKH. This is my winter camp project. This is my happy book. You can see my favorite heroes in my book. Winter camp is always cool and nice. I love winter camps. In this video you can see some parts of my winter camp English project.
Monthly Archives: January 2026
Բնագիտական ստուգատես-իմ կենդանին
Այց Ժողովրդական արվեստի թանգարան

Բարև Ձեզ, ես Յանան եմ։ Մենք ուրբաթ օրը գնացել էինք Ժողովրդական արվեստի թանգարան։ Այնտեղ մենք տեսել ենք գորգի նման բան, բայց դա գորգ չէր, այլ կարպետ էր։ Մեր գիդը Գրիշա պապիկն էր, ով պատմեց կարպետների մասին, որոնք ներկված էին որդան կարմիր ներկով, թանգարանի մասին, որը շատ հին է, հին հայկական հարսի շորերի մասին։ Այնտեղ մեզ պատմել են մի հեքիաթ, որը շատ – շատ հետաքրքիր էր և մեզ շատ դուր եկավ։ Այդ հեքիաթի մեջ կար մեկ աղջիկ և մեկ տղա։ Այդ աղջիկը սեղանի կենտրոնում դնում էր 4 հատ ամաններ։ Առաջին ամանի մեջ լցնում էին աղ, երկրորդի մեջ լցնում էին սև պղպեղ, երրորդի մեջ լցնում էին խառը կանաչի, չորրորդի մեջ լցնում էին կանաչի։ Այնտեղ մեզ սովորեցրին, որ մենք բոլորս յուրահատուկ ենք և մեր նմանը չկա։ Մենք տեսանք գեղեցիկ զարդանախշերով կուժեր, հին հայկական տարազներ։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր, նոր բաներ սովորեցինք ու ինձ շատ դուր եկավ։
Ձմեռային խաղերը Ջրվեժում

Բարև Ձեզ ես Յանան եմ։ Մենք հինգշաբթի օրը գնացել էինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ այնքան շատ ձյուն կար, շատ գեղեցիկ էր տեսարանը։ Այնտեղ մենք խաղացել ենք ձմեռային խաղեր, նստել ենք <բուբլիկ>, սահել ենք, որը շատ հավես էր։ Մենք կազմակերպեցինք պիկնիկ։ Մեզ հետ վերցրել էինք թեյ, ծածկոց, բայց փոքրիկ, որի վրա դասավորեցինք ուտելիքները։ Մենք տարել էինք մեզ հետ թխվածքներ, բրդուչներ և կերել ենք։ Այդ օրը ինձ շատ դուր էր եկել։ Ոչ միայն ինձ, այլ նաև բոլորին,թե երեխաներին, թե ուսուցչուհիներին։
Դդմահեքիաթ․Քնած դդումը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում։Ուրեմն լինում է մի քնած դդում։Նա ութ տարեկան է և հաճախում է դպրոց։Երկուշաբթիից մինչև մյուս երկուշաբթի նա քնած էր մնում և դասի չէր գնում։ Նրա տարեդարձը չորեքշաբթի էր։ Նա արթնացավ և որոշեց իր տարեդարձը նշել, բայց նրա ծնողները գնացել էին իրենց գյուղը և երեխային թողել էին տանը միայնակ։ Նա շատ – շատ տխրեց, երբ իմացավ, որ իր ծնողները գնացել են գյուղ։ Եվ որոշեց ծնունդը նշել իր ընկերներ դդումիկների հետ։ Կազմակերպեցին ծնունդը, բակը զարդարեցին լույսերով, փուչիկներով։ Եվ հանկարծ ծնողները եկան։ Պարզվեց, որ չէին մոռացել ծնունդի մասին։ Ծնողները նրան բերել էին մի մեծ նվեր, որի մասին ամեն օր երազում էր տեսնում դդումիկը։ Իրենց մոտիկ խանութներում չէին վաճառում և ստիպված հեռու տեղ էին գնացել ծնողները, որ այն գնեին։ Դդումիկը շաատ երջանիկ էր։
Դդումի մասին

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Քուքուրբիտա (Cucurbita) տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։
Դդմի տերևները, սովորաբար Cucurbita moschata տեսակներից, կորեական խոհանոցում ուտում են որպես բանջարեղեն։ Հնդկաստանի տարբեր տարածքների բնակչությունը, ինչպես նաև մադեշիշի ժողովուրդը դդմի տերևներից և ծաղիկներից պատրաստում են սաագ և քաչրի/պակոդա։
Դդմի սերմերը, որոնք նաև հայտնի են որպես «պեպիտա», ուտելի են և ունեն սննդարար մեծ արժեք։ Դրանք ունեն մոտ 1,5 սմ երկարություն, հարթ են, ասիմետրիկ ձվաձև, բաց կանաչ գույնի են և սովորաբար ծածկված են սպիտակ կեղևով, սակայն կան դդմի որոշ սորտեր, որոնց սերմերը կեղև չունեն։
Պահածոյացված դդումը անասնաբույժների կողմից հաճախ առաջարկվում է որպես դիետիկ հավելանյութ շների և կատուների համար, որոնք ունենում են որոշակի մարսողական հիվանդություններ, ինչպիսիք են փորկապությունը, լուծը կամ մազաթափությունը։ Բարձր մանրաթելային պարունակությունն օգնում է ճիշտ մարսմանը։
Հում դդումը՝ որպես կանոնավոր կերակրման հավելում, օգտագործվում է թռչնաբուծարաններում և ձմռանն օգնում է պահպանել ձվարտադրությունը, որը սովորաբար նվազում է ցուրտ ամիսներին[18]։
Դդումներից սովորաբար պատրաստվում են դեկորատիվ լապտերներ (անգլ.՝ jack-o’-lanterns) Հելոուինի տոնի համար։ Ավանդաբար Բրիտանիայում և Իռլանդիայում լապտերներ էին պատրաստում բանջարեղենից, մասնավորապես շաղգամից կամ գոնգեղից, որոնք մինչ օրս շարունակում են օգտագործվել լապտերների պատրաստման համար Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, չնայած բրիտանացիները 2004 թվականին Հելոուինի համար ձեռք են բերել մեկ միլիոն դդում։
Ժողովրդական բանահյուսություն և գեղարվեստական գրականություն
Բանահյուսական և ժողովրդական մշակույթում կապ կա դդումի և գերբնականի միջև, ինչպիսիք են.
- Դդմից լապտեր պատրաստելու սովորույթը բխում է բանահյուսությունից՝ երկրում թափառող կորուսյան հոգու մասին ավանդությունից։
- «Մոխրոտը» հեքիաթում կնքահայրը դդումը վերածում է կառքի, բայց կեսգիշերին այն կրկին դառնում է դդում։
- Վաշինգտոն Իրվինգի «Քնի հովտի լեգենդը» ուրվականային պատմությունում անգլուխ ձիավորը դդում օգտագործում է գլխի փոխարեն։
Իմ մեդիահմտությունները
Ես Յանան եմ և այսօր կպատմեմ, թե ինչ մեդիահմտություններ եմ ձեռք բերել իմ սիրելի դպրոցում։ Առաջին ուսումնական շրջանում մենք բացեցինք մեր բլոգները և սովորեցինք բլոգավարություն, թե ինչպես գրառումներ կատարել, նկարներ կցել, հղումներ ուղարկել։ Մենք դպրոցում շատ ենք օգտագործում PAINT ծրագիրը։ Սովորել ենք օգտագործել այդ ծրագրից ինչպես նկարել, գունավորել, փոխել չափերը, պատկերին ավելացնել տեքստ, պահպանել նկարը։ Դպրոցում սովորել ենք նաև 3D Paint ծրագիրը։ Այդ ծրագրով տարբեր ձևաչափերի պատկերներ կարող ենք ստանալ։ Սովորել ենք նաև PowerPoint ծրագիրը, որի միջոցով կարող ենք պատրաստել սլայդեր, դրանք ձևավորել, գունավորել, ավելացնել նկարներ, վերնագրեր։ Այդ ծրագիրը սովորեցրել ենք նաև փոքր դասարանների սեբաստացիներին։ Մենք դպրոց ընդունվելու առաջին օրից ունենք մեր անհատական էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ստանում ենք մեր տնային առաջադրանքները և գիտենք նամակ գրել, ուղարկել, ֆայլեր կցել, հղումներ ուղարկել և այլն։ Սովորել ենք նաև YOUTUBE-ից օգտվել, որտեղ կարողանում ենք մեր վիդեոները ներբեռնել։ 2026թ-ին արդեն հասցրել ենք նոր մեդիահմտություններ ձեռք բերել հունվարյան ճամբարի ընթացքում, սովորլ ենք պատրաստել մեր անհատական բլոգի QR կոդը, ինչպես նաև սովորել ենք խաղ ստեղծել KAHOOT ի միջոցով, որը կարող են խաղալ նաև մեր ընկերները։
Խելացիների ջոկատ

Հայկական տարազների մասին

Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կապույտը և հրո կարմիրը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։
Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքն ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չուխան, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չուխայի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի փափախները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով գրեթե նույնն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։
Բույսերի լաբորատորիա այցի մասին
Մենք այսօր դասարանով գնացել էինք Բույսերի լաբորատորիա։
Դա ճամփորդության նման բան է և շատ – շատ հավես է անցել։
Մենք սովորել ենք, թե ինչպես պահել կրիաներին, ձկներին։ Նրանց շատ չի կարելի կերակրել։ Սովորել ենք ինչպես խնամել բույսերին, ինչպես բույսերի սերմեր ցանել, հողը ինչքան լցնել, տարան ինչ մեծության վերցնել։ Բույսեր կան, որոնք սիրում են արև, կան բույսեր, որոնք ստվեր են սիրում։