All posts by avetisyan

Չարլին և շոկոլադե գործարանը

Բարև ձեզ, ես Յանան եմ։ Մենք ուրբաթ օրը գնացել ենք Չարլին և շոկոլադե գործարան ֆիլմը դիտելու։ Այս ներկայացումը նման էր իրականին, բայց նախավերջին մարդը, ավելի ճիշտ երեխան, հայտնվում էր շոկոլադե հեռուստացույցում։ Նա չէր հավատում, որ այդ գործարանում կար շոկոլադե հեռուստացույց։ Այդ հեռուստացույցում կարող ես ինչ որ իր դնել, բայց այդ հեռուստացույցը կփոքրացնի իրը։ Երբ այդ տղան մտավ, փոքրացավ, և իր հայրիկը ասում էր գործարանի տիրոջը, որ <<ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՐԻԿԻ ԱՆՈՒՆԸ ՊԱՐՈՆ TV Է>> պարոն Թիվին երեխային պատուհանից դուրս կգցի։

Ինձ շատ դուր եկավ, որովհետև շատ ծիծաղելի էր։

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

  • Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
    Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
  • Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
  • Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Բոլորը,- ասաց Լայոնելը։
  • Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
  • Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
  • Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
    12
  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
  • Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
  • Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
  • Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
  • Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
    Հարցեր և առաջադրանքներ
  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Պատք է միշտ պահպանել լրություն, չխաղալ, չվազել, ոչմի բանի ձեռք չտալ։
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Նրանք ուզում էին ոչ թե կարդալ այլ շրջել գրքերի շուրջ։
  3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Ծեր գրադարանավարուհին ինձ դուր եկավ, որովհետև նա բարի էր։
  4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են: Իմ կարծիքով գրքերը նրա համար են, որ խելք ունենաս։
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Այո գիրք կարդալը շատ կարևոր է, որովհետև դու ավելի շատ գիտելիքներ ես ունենում։
  6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: Ես կարաջարկեմ կարդան ՋՈՒՆԳԼԻԻ ԳԻՐՔԸ, ՄՄԱՈՈՒԳԼԻԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱԹԻԼԴԱՆ

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում,

10

որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:

Նրանք լավագույն ընկերներն էին, որովհետև միշտ միասին էին ,հասկանում էին իրար առանց խոսքերի և հավատարիմ էին։ Յուլիսիսը չէր լքում Լայոնելին նույնիսկ այն ժամանակ, երբ մյուս տղաները նրան վռնդում էին։

2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

Սխալը այն է, որ ինչ որ վատ բան ես անում, իսկ հետո հասկանում ես քո արած սխալը։

3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:

Լայոնելը որոշում է, որ երբ իրեն նեղացնող տղաները իրենքից օգնություն խնդրեն ինքը կօգնի նրանց։

4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Դա նշանակում է, որ երեխաները այնքան են սիրում ջուրը, որ այդպիսի ձայներ են հանում։

5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Ես մի անգամ իմ ընկերոջը նեղացրել եմ, բայց հետո հասկացել եմ իմ սխալը։

Ի՞նչ կլիներ, որ Զատկի ձուն խոսեր

Լինում է, չի լինում ,մեկ հատ Զատկի ձու է լինում։ Նաև լինում է մեկ աղջիկ: Այդ աղջկա անունը լինում է Մոնիկա, ով որ պատրաստվում էր Զատկի տոնին։

Մոնիկան ներկում էր ձվեր կարմիր, դեղին, կապույտ։ Երբ հասավ վերջին ձվին, հենց այդ խելացի ձվին, հանկարծ լսեց մի մեղմ ձայն.

— Հե՜յ, զգույշ, մի քիչ թեթև ներկիր, խնդրում եմ։

Մոնիկան վախեցավ, նայեց շուրջը, բայց ոչ ոք չկար։

— Ո՞վ խոսեց, շշմած նայում էր նա։

— Ես եմ, – պատասխանեց ձուն,- ես Զատկի կախարդական ձուն եմ։

Մոնիկան զարմացած նստեց։

— Իսկ դու ինչո՞ւ ես խոսում։

— Զատիկը իմ համար ամենալավ օրն է, ասաց ձուն, և միայն բարի երեխաները կարող են ինձ հետ խոսել, իսկ եթե չար մարդիկ խոսեն, կարող են ինձ չլսել։

Մոնիկան ժպտաց։

— Իսկ դու ինչեր կարող ես անել։

— Ես կարող եմ ցանկություններ իրականացնել, բայց միայն մեկ պայմանով,- պատասխանեց ձուն, – ցանկությունը պետք է բարի լինի։

Մոնիկան մի պահ մտածեց։ Նա կարող էր ուզել խաղալիքներ, քաղցրավենիք կամ շատ գեղեցիկ զգեստ, բայց փոխարենը ասաց.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները այսօր ուրախ լինեն։

Ձուն փայլեց ավելի ուժեղ, քան արևը։

— Դու ընտրեցիր ամենալավ ցանկությունը։

Հանկարծ տան ներսը լցվեց լույսով, ու Մոնիկան տեսավ, թե ինչպես փողոցում երեխաները սկսեցին ծիծաղել, խաղալ ու միմյանց հետ կիսվել իրենց ձվերով։

Հաջորդ առավոտ, երբ Մոնիկան արթնացավ, ձուն արդեն սովորական էր։ Բայց նրա կողքին մի փոքրիկ գրություն կար.

«Բարությունը ամենալավն է այս կյանքում»։

Այդ օրվանից Մոնիկան ամեն Զատկի տոնին ոչ միայն ձվեր էր ներկում, այլ նաև ուրախություն էր տարածում բոլորի շուրջ։

Եվ ասում են ,եթե դու էլ Զատկի օրը բարի ցանկություն անես, գուցե քո ձուն էլ մի օր քեզ հետ խոսի։

Տեղեկություն Զատկի տոնի մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ פסח‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Часть 2

Неподалёку гулял Бык.
– Почему вы бежите за этим малышом? – громко сказал Бык.
– А он нас считает! – заплакал Телёнок.
– Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык. Один, два, три, четыре! – крикнул Козлёнок.
– Ой, он и тебя сосчитал! – снова заплакал Телёнок.
– Ну, это ему даром не пройдёт, – заревел Бык и вместе с другими побежал за Козлёнком.
– Куда вы спешите? – закричал Конь, увидев их.
– Мы бежим за Козлёнком, – ответила Корова.
– Он нас считает, – снова заплакал Телёнок.
– А кто ему разрешил? – заревел Бык.

– А как же он это делает? – спросил Конь.
– Очень просто, – сказал Козлёнок, – Вот так! Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык, а пять – это Конь. Один, два, три, четыре, пять!
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.
– Ну, погоди же! – закричал Конь и поскакал вслед за Козлёнком.
– Хрю-хрю-хрю! Куда это вы все? – спросила любопытная Свинья.
– Мы бежим за Козлёнком, – сказал Телёнок. – Он нас считает.
– А как он считает? – спросила Свинья.
– Очень просто! – воскликнул Козлёнок.
Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык, пять – это Конь, а
шесть – это Свинья. Один, два, три, четыре, пять, шесть.
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.

Ответьте на вопросы.

  1. Что сказал Бык? Почему вы бежите за малышом?
  2. Почему Бык разозлился? Потому что Козленок и его сосчитал.
  3. Что спросила Свинья? Куда вы все бежите?

Часть 3

Все добежали до речки. А там стоял небольшой кораблик. В нём были Петух, Собака, Баран и Кот. Петух был капитаном, Собака – матросом, Баран – юнгой, а Кот – поваром.
– Остановитесь! – закричал Петух.
Но было уже поздно. Козлёнок прыгнул в кораблик, остальные за ним. Ох и испугался же Петух!
–Ку-ка-ре-ку! Помогите! Кораблик тонет! – закричал он. – Кто из вас умеет считать?
– Я умею, – сказал Козлёнок.
– Тогда посчитай всех нас поскорее! В кораблик может сесть только десять пассажиров.
– Скорее считай, скорее! – закричали все вместе. И Козлёнок начал считать:

– Один – это я, два – это Телёнок, три – это Корова, четыре – это Бык, пять – это Конь, шесть – это Свинья, семь – это Кот, восемь – это Собака, девять – это Петух, десять – это Баран.
– Ура Козлёнку! Урааа! – закричали все.
Пассажиры вышли на другом берегу. А Козлёнок остался работать на кораблике контролёром. Он стоит и считает пассажиров.

Задания:

Вспомним и напишем:

  • у коровы – телёнок
  • у гуся – гусенок
  • у собаки – щенок
  • у курицы – цыпленок
  • у лошади – жеребенок
  • у свиньи – свиненок
  • у кошки – котенок
  • у утки – утенок
  • у козы – козленок

Вопросы:

1.Кто научился считать? Козленок
2.Кого посчитал Козлёнок? Козленок,Телёнок, Корова, Бык, Свинья, Кот, Собака, Петух, Баран.
3.Кто не хотел, чтобы его посчитали? Теленок, Корова, Бык
4.Кем стал Козлёнок? Он стал контролером на корабле.
5.Кто вам больше всего понравился? Почему? Козленок, потому что он очень умный.

Из данных слов составь предложения. Запиши их.
В конце каждого предложения поставь точку, восклицательный
или вопросительный знак.
1.может, Кораблик, только, выдержать, пассажиров, десять

Кораблик может выдерживать только десять пассажиров.
2.вы, малышом, Почему, этим, бежите, за

Почему вы бежите за этим малышом?
3.сосчитай, нас, Тогда, поскорее, всех

Тогда поскорее сосчитай нас всех.
4.остался, Козлёнок, на, контролёром, кораблике, работать

Козленок остался работать контролером на кораблике.

Спиши. Вместо точек напиши нужные буквы.
В кораблике были Петух, Собака, Баран и Кот. Козлёнок
остался работать на кораблике контролёром. Он стоит и считает
пассажиров.

Անտառների կարևորությունը մեր կյանքում

1․ Մեր մոլորակի թոքերն են,

2․ պաշտպանում են հողը,

3․հանդիսանում են մաքուր ջրի աղբյուր,

4․բնակության վայր են բույսերի, կենդանիների, սնկերի համար,

5․ փայտանյութի աղբյուր են,

6․հանդիսանում են վայրի պտղատուների, դեղաբույսերի, խեժի, եթերայուղերի ստացման աղբյուր,

7․համարվում է մարդկանց հանգստի վայր, ունի առողջարարական նշանակություն,

8․ ունեն գեղագիտական, գիտա-կրթական և բազմաթիվ այլ նշանակություններ։

9․բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը,

10․ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։